հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ջհանգիրյանը արդարացվեց․ Մարտի 1-ի գործով 2009-ին կայացված դատավճիռը բեկանվեց

Ջհանգիրյանը արդարացվեց․ Մարտի 1-ի գործով 2009-ին կայացված դատավճիռը բեկանվեց

Վճռաբեկ դատարանը` դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, քիչ առաջ բեկանեց Մարտի 1-ի գործով գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ 2009 թվականին կայացված դատավճիռը։

2008-ի փետրվարի 23-ին գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանը ձերբակալվել էր։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության շենք մտնելու պահին՝ չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, նա ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, և պատռել Տիգրան Աղվանյանի համազգեստը:

2009 թվականի մարտի 23-ին Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

2009 թվականին առաջին ատյանի դատարանի վճիռը Ջհանգիրյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, Վերաքննիչը, սակայն, վճիռն անփոփոխ էր թողել։

Այս տարվա օգոստոսին Վճռաբեկ դատարանը ընդունել էր Ջհանգիրյանի դիմումը, որով նախկին զինդատախազը խնդրում էր բեկանել իր նկատմամաբ դեռևս 2009 թվականին կայացված դատավճիռը։