Home / Ազգային ժողով / Ձերբակալվել է ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը

Ձերբակալվել է ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը

Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը, ով կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման մեջ, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ձերբակալվածը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկ Քոչար Խաչատրյանն է։