Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քննվող՝ Հայաստանի քաղաքացի Տ.Գ.-ի կողմից Իրանից խոշոր չափերի թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելու և իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործընթացը հովանավորել է ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, նա պարբերաբար հանդիպումներ է ունեցել Տ.Գ.-ի հետ, որոնց ընթացքում թմրամիջոցների ներկրման և իրացման ժամանակ իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տվել ու իր հովանավորչության դիմաց վերջինից գումարներ ստացել:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ոստիկանության հիշյալ պաշտոնյայի նկատմամաբ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ։ Քրգործը ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: