Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել են Պաշտպանության նախարարության թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ» մակնիշների), ինչից հետո «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի կցորդիչին: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Մանե Մ.-ն (ծնված 1996 թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001 թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990 թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957 թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954 թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965 թ.), Արման Հ.-ն (ծնված 2003 թ.) և Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ.-ն (ծնված 2003 թ.), Կարինե Պ.-ն (ծնված 1980 թ.), Սիլվա Խ.-ն (ծնված 1973 թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969 թ.) և Արաքսյա Մ.-ն (ծնված 1989 թ.)՝ Արմավիրի ԲԿ:
Սուրեն Մ.-ն և Կարինե Պ.-ն՝ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Ռուզաննա Ա.-ն, Սիլվա Խ.-ն, Արաքսյա Մ.-ն և Գայանե Ա.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ: Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: