Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում նշում են պետական անկախության տոնը։ 28 տարի առաջ՝ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանի խորհրդարանը սահմանադրական ակտ ընդունեց Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին։
Այդ փաստաթղթով Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարվեց արդյունքում Բոլշեվիստական Ռուսաստանի կողմից օկուպացված 1918-20թվականների Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության ժառանգորդը, գրում է Contact.az-ը։
Սահմանադրական ակտի համաձայն, բոլոր քաղաքացիներին ամբողջական իրավահավասարություն է երաշխավորվում՝ անկախ ազգային կամ կրոնական պատկանելությունից։ Մինչև 2006 թվականը հոկտեմբերի 18-ը նշվում էր որպես տոնական ոչ աշխատանքային օր։ Իսկ 2006-ին Խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ ընդունեց՝ հոկտեմբերի 18-ը հեռացնելով տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից։