«Ընտրիր ժողովրդավարական Ադրբեջանը» (ԸԺԱ) քաղաքական միգրանտների կազմակերպությունը Քյոլնում ակցիա է իրականացրել՝ ի համերաշխություն Ադրբեջանի քաղբանտարկյալների։ Ցուցարարները հավաքվել էին Kölnische Rundschau, Kölner Stadt-Anzeiger և Express հրատարակչությունների գրասենյակների դիմաց։
Ցույցի կազմակերպիչներից մեկի՝ Ինտիհամ Հուդիևի փոխանցմամբ, հավաքի նպատակն էր գերմանական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռել Ադրբեջանի քաղբանտարկյալների և երկրում մարդու իրավունքների խախտումների վրա։, հայտնում է Turan գործակալությունը։
Ակցիայի մասնակիցները դատապարտում էին վերջին օրերին Ադրբեջանում ընդդիմադիրների ադմինիստրատիվ կալանավորումները։ Հավաքվածները նաև դեմ էին արտահայտվում իրենց հայրենիքում «պետական պաշտոնյաների կամայականություններին ու անօրինություններին»։
«Ընտրիր ժողովրդավարական Ադրբեջանը» վերջերս հաճախ է հավաքներ կազմակերպւմ Գերմանիայի տարբեր քաղաքների տարբեր հեղինակավոր հրատարակչությունների գրասենյակների դիմաց՝ վերջիններիս ուշադրւթյունը Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա կենտրոնացնելու նպատակով։
«Աջակցություն քաղբանտարկյալներին գերմանական լրագրողների կողմից» արշավը մեկնարկել է հունիսի 28-ին։