Home / Բանակ / Ղարաբաղում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել

Ղարաբաղում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել

Նոյեմբերի 4-ին 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողի մահվան փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ ինքնասպանության հասցնելը, 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հարությունյանը մահացել է», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։