Գլխավոր / Բանակ / Զինվորի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

Զինվորի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանության) դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ Է.Հարությունյանին վիրավորանք հասցնելու (Քրեական  օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով)  և ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու (ՔՕ 359-րդ հոդվածի 1-ին մասով) կասկածանքով, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը։

Tekali Taxi