Home / Մարզեր / Գեղանուշի խմելու ջրի որակի մասին գիտեին դեռ 10 ամիս առաջ

Գեղանուշի խմելու ջրի որակի մասին գիտեին դեռ 10 ամիս առաջ

Գեղանուշ գյուղի բնակիչները ահազանգել են խմելու ջրի որակի վերաբերյալ։ Epress.am-ի հարցմանն ի պատասխան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պատասխանեցին, որ վերջին 10 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է՝ խմելու ջուրը չի համապատասխանում Առողջապահության նախարարության 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 որոշման պահանջներին։

Այդ զգուշացումները ՀՎԿ ազգային կենտրոնը պարբերաբար ուղարկել է առողջապահության և աշխատանքի տեսչությանը, սակայն ապարդյուն։

Տեսչության կայքում (aatm.am) նշված հեռախոսահամարներից՝ +374 (60) 55 55 55, +374 (60) 55 55 55 պատասխանում են, որ ձեր հավաքած համարը սխալ է կամ ոչ լիարժեք։