Home / Ազգային ժողով / Արդեն երկրորդ ԱՄՆ սենատորն արգելափակեց Ցեղասպանության բանաձևը

Արդեն երկրորդ ԱՄՆ սենատորն արգելափակեց Ցեղասպանության բանաձևը

Նոյեմբերի 21-ին ամերիկյան Սենատում պետք է կայանար հայկական ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը։ Սակայն Հանրապետական կուսակցության Ջորջիա նահանգի սենատոր Դեյվիդ Պերդյուն արգելափակեց գործընթացը։ Տեղեկատվությունը հրապարակել էր ամերիկյան «Այ դաթ» կոմիտեն։

Հիշեցնենց, որ դրանից մի քանի օր առաջ գործընթացն արգելափակվել էր Հանրապետական կուսակցության մեկ այլ սենատոր Լինդսի Գրեմի կողմից, ով ընտրվել էր Հարավային Կարոլինա նահանգից։ Ամերիկյան սահմանադրության համաձայն Սենատի յուրաքանչյուր անդամ կարող է արգելափակել բանաձևը ցանկացած հարցով։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին հաստատել էր Օսմանյան Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը։ Բանաձևի օգտին քվեարկել էին Պալատի 405 անդամներ, դեմ՝ 11-ը։ Այնուհետև, Ժողովրդավարական կուսակցության անդամ Ռոբերտ Մենենդեսը բանաձևը ներկայացրել էր Սենատի քվեարկությանը։

Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը քննադատվել էր պաշտոնական Անկարայի կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել էին, որ իրենց անտեսում են այդ բանաձևն ու Ներկայացուցիչների պալատի որոշումը որակում են որպես կանխակալ ու թշնամական։