Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։
Նախագծի հեղինակը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էր։ Օրենքի նոր նախագծով բացառվում է Սևանա լճից տարեկան 170 մլն խոր. մետրից ավելի ջրառի հնարավորությունը:
Առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված փոփոխությունների համաձայն, սահմանված քանակից ավելի ջրառ կատարելը թույլատրելի կլինի միայն եթե Կառավարությունը երաշտ հայտարարի։