Ինձ թվում ա՝ բավարար չի Ռուբեն Հայրապետյանին նայել բացառապես որպես ՀՀԿ-ական, նախկին, մերժված քաղաքական համակարգի մաս ու էդ դիրքերից գնահատել նրա ասածները։ «Նեմեց Ռուբոն» 90-ականների կլասիկ բիզնեսմեն ա, ինչն ինքնին շատ հետաքրքիր երևույթ ա՝ մի ամբողջ դարաշրջան, հոգեբանություն, աշխարհայացք։ Դա ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, լավն ու վատը իրարից տարանջատելու մի ամբողջական կենսափիլիսոփայություն ա, որը հատուկ ա էն ժամանակներում ակտիվացած ու գերակշռող քրեական մտածողությանը։ Էս տեսանկյունից նայելով բավականին հետաքրքիր մտքերի ենք հանդիպում նրա վերջին հարցազրույցներում։
Օրինակ, շատ հետաքրքիր ա, թե իր հարցերը նշված մտածողության շրջանակներում դիտարկող ու ծեծուջարդի, սպանությունների, տարատեսակ ճնշումների մեթոդներով լուծող մարդիկ նոր քաղաքական իրավիճակում իրենց ինքնադրսևորումները ո՞նց են պատկերացնում։ Ա՛յ, հետաքրքիր ա, որ սովորաբար մութ անկյուններում, վարագույրների հետևում պայմանավորվող անձը դուրս ա գալիս հանրային դաշտ ու գերադասում բանավեճը հանրային դաշտում վարել։ Բայց առավել էական ա, որ երբ քրեա-օլիգարխիկ պայմանավորվածությունների շարքը նա ավարտած ա համարում, միանգամից սկսում ա հղում անել ֆորմալ, իրավական կարգավորումներին․ Սկսում ա, իր լեզվով ասած, Բուռնաշի վերաբերյալ «գործ տալ»։ Իհարկե, իրենցից ավելի ոչ մեկը չի գիտակցում հանրային պայմանավորվածությունների կարևորությունը։ Եթե դրանք չլինեն, գործեն ջունգլիի օրենքները, ապա շատ արագ միմյանց կմորթեն։ Սրանք թե՛ դրա հնարավորություններն ունեն, թե՛ մորթելու գործում բարոյական արգելքներն են բացակայում։
Սա ինձ լրացուցիչ հիմք ա տալիս պնդելու, որ մեր օրակարգում առկա ու բազմիցս բարձրաձայնած «դեկապիտալիզացիայի մասին» օրենքի կիրառության դեպքում Ռուբոն ու մյուսները համաձայնվելու էին հրաժարվել իրենց ապօրինի կուտակած միջոցներից, վերականգնելու էին վնասը (ինչի մասին խոսեց վերջին զրույցներում), անհրաժեշտության դեպքում բանտ էին նստելու ու հրաժարվեն քաղաքական կյանքում որևէ դերակատարությունից։ Բայց սա չկարևորվեց։ Համերաշխության մեջ ապրելու ու զարգանալուն գերադասվեց անտոգոնիզմը, թշնամանքը, ինչը հանգեցրեց ու շարունակելու ա հանգեցնել ամենաայլանդակ հանրային դրսևորումների։ Մեր հանրային, քաղաքական կյանքը դեռ երկար կթունավորվի սրանց առկայությամբ ու ռևանշի ձգտմամբ, իսկ մենք իրական գործերը թողած, ստիպված պետք ա զբաղվենք սրանցով՝ արգելակելով էնքա՜ն անհրաժեշտ ռեֆորմները, հանրային հարաբերությունների զարգացումը։
Ամուր նյարդեր մեզ։
Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ