Home / Մարզեր / Թուրքիայի ազգայնականները հարձակվում են փախստականների վրա

Թուրքիայի ազգայնականները հարձակվում են փախստականների վրա

Փետրվարի 29-ին Թուրքիայի հարավում հարձակումներ էին սկսել այն շրջանների վրա, որոնցում ապրում ու աշխատում են Սիրիայից վերջերս ժամանած փախստականները։ Ծայրահեղականները նրանց բառացի վտարում են երկրից։

Այս հարձակումներն ու ջարդերը տեղի են ունենում սիրիական Իդլիբ նահանգի սրացող ռազմական հակամարտության ֆոնին։ Փետրվարի 28-ին Սարակիբի շրջանում թուրքական անօդաչու թռչող սարք էր խոցվել։ Թուրքամետ իսլամիստ գրոհականներն իրենց վրա էին վերցրել այդ «սխրանքը», առանց պարզելու, թե ում դրոնն է խոցվել։

Ալբիստանում (Մարաշ նահանգ, Թուրքիայի հարավ) նկարահանված տեսանյութերում կատաղած ամբոխը հակաարաբական ու հակասիրիական կարգախոսներ է վանկարկում՝ «Թուրքիան թուրքերի համար է»։

Շատերը հարձակվածներին ազգայնական բոզկուրտների («Գորշ գայլեր») տեղ են դնում, բայց, հավանաբար, գրոհներն անում են հեռուստապրոպագանդայից ազդված քաղաքացիները։

https://youtu.be/OAvHv2NUBpE

Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ մարտի 5-ին, տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն Սիրիական Իդլիբ նահանգում ծավալվող ռազմական գործողությունները։