հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Գալոյանը դեռ գիտությունների դոկտոր է․ ԲՈԿ նախագահի պարզաբանումը

Գալոյանը դեռ գիտությունների դոկտոր է․ ԲՈԿ նախագահի պարզաբանումը

Չնայած նրան, որ ռեկտոր դառնալու համար դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում այսօր ընտրվեց Դիանա Գալոյանը:

Բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարի օգտին քվեարկել են խորհրդի 22 անդամներ: Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանն ստացել է 3 քվե: Բոլորին դեմ են քվեարկել Խորհրդի անդամներից 2-ը:

Նիստին մասնակցել է կառավարման խորհրդի 32 անդամների 26-ը:

Մինչդեռ համալսարանում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ էր անցկացվում, Բարձրագույն որակավորման կոմիտեի նույն օրվա որոշմամբ անվավեր է ճանաչվել Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին 2015 թվականի հրամանը:

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ «Վարչարարության մասին» օրենքի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից, այսինքն՝ Գալոյանը դեռ գիտությունների դոկտոր է։

«Վաղն էլ չի լինի», – Epress.am-ի հետ զրույցում ասաց Գոգյանը՝ կարծիք հայտնելով, որ ռեկտորը կբողոքարկի ու ժամանակավոր կկասեցնի  ԲՈԿ-ի որոշումը։

«Գալոյանը կարող է դիմել նախարարին վարույթ հարուցելու հարցով, ինչի արդյունքում որոշումը կարող է ժամանակավորապես կասեցվել»։ Հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ քայլեր կձեռնարկվեն, զրուցակիցը պատասխանեց․ «Կապրենք, կտեսնենք»։