Վլադիկավկազում քովիդ-19-ին չհավատալու պատրվակով բողոքողներին սպառնում են մինչև 15 տարի ազատազրկմամբ
Կորոնավիրուսի գոյությանը չհավատացող, կարանտինային ռեժիմի չեղարկումը պահանջող Վլադիկավկազցիներին մեղադրում են զանգվածային անկարգությունների մեջ։ Բողոքի ցույցին մասնակցած քաղաքացիներին մինչև 8, իսկ կազմակերպիչներին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։
Ապրիլի 20-ին Վլադիկավկազում կազմակերպված կորոնասկեպտիկների ցույցի մասնակիցների մեղադրական հոդվածը փոխվել է։ Դատարանի նոր որոշմամբ նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, գրում է «Կավկազ․ ռեալիին»։
Ապրիլի 20-ին Վլադիկավկազում մի ավելի քան 1500 քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ինքնամեկուսացման ռեժիմի դեմ։ Ցուցարարները պահանջում էին Հյուսիսային Օսետիայի Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը։ Ցույցի դուրս եկած մարդկանց մեծ մասը կարանտինային սահմանափակումների պատճառով զրկվել էր աշխատանքից։ Ցուցարարները նաև դժգոհում էին կորոնավիրուսային իրավիճակի մասին տեղեկատվության ոչ բավարար հասանելիությունից։ Բողոքի ալիքից հետո երկրում ձերբակալությունների շարք էր սկսվել։ Ցույցի 34 մասնակիցներ մինչև հիմա պահվում են Դոնի Ռոստովի քնչական մեկուսարանում։
Նրանց ալանքի ժամկետը երկարաձգվել էր մինչև օգոստոսի վերջ։ Ոմանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, մյուսները՝ մասնակցության։ Մասնակցության համար օրենքը 3-8 տարվա ազատազրկում է նախատեսում, կազմակերպման համար՝ 8-15։
Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ քովիդ-դիսիդենտ Վադիլ Չելդիևը մեղադրվում է կորոնավիրուսային համավարակի մասին կեղծ տեղեկատվության տարածման և իրավապահ մարմնի ներկայացուցչի վրա հարձակման մեջ։ Նրա անունը գրանցվել է Ռոսֆինմոնիթորինգի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։