Home / Առողջապահություն / Համավարակը կանխելու նպատակով Վրաստանում ադրբեջանաբնակ գյուղ են մեկուսացնում

Համավարակը կանխելու նպատակով Վրաստանում ադրբեջանաբնակ գյուղ են մեկուսացնում

Վրաստանի Գարդաբանի շրջանում կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով մեկուսացվել է ադրբեջանցիներով բնակեցված Գարաջալար գյուղը։

Վերջին օրերին շրջանում վարակակիրների թվի կտրուկ աճ էր սկսվել։ Այժմ տեղում աշխատում են մայրաքաղաքից ժամանած համաճարակաբանները, կարանտինային ռեժիմի պահպանումը վերահսկում են ոստիկանները։

Այժմ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը հատկապես սրված է Քվեմո Քարթլիի մարզում, մասնավորապես՝ Գարդաբանի շրջանի երեք գյուղերում, որոնցում բնակվում է շուրջ յոթ հազար մարդ։ Շրջանի բնակիչների մեծ մասն աշխատում են Վրաստանի խոշորագույն շուկաներում, որոնց ապրանքաշրջանառությունը տարածվում է ողջ երկրով։

Քովիդ-19-ի նոր նոր օջախ է դարձել նաև Լիլո շուկան, որը Վրաստանի հանրապետության խոշորագույն առևտրական կետերից է։ Այս մասին Էխո Կավկազային հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։

Վերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 դեպք, որոնցից 8-ը կապված են Լիլո շուկայի հետ։ Եվս 5 դեպք գրանցվել է Քվեմո Քարթլի մարզի Գաչիանի գյուղում։ Երկու դեպք կապված են Վրաստան ժամանակ քաղաքացիների հետ։ Վարակվել է նաև մեկ բուժաշխատող։ Մնացած երեք դեպքերի ծագումը դեռևս ճշտվում է։

Վերջին տվյալներով Վրաստանում գրանցվել է վարակման 1104 դեպք, որոնցից 911-ը բուժվել է, 16-ը՝ մահացել։