Home / Հայաստան / Երևանում կրակոցներ են հնչել (թարմացված)

Երևանում կրակոցներ են հնչել (թարմացված)

00:00 Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում նշված հատվածում։

Քիչ առաջ Epress.am-ի լրագրողը հանդիպել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ. դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել։ Ոստիկանների փոխանցմամբ, իրավիճակը այս պահին հանգիստ է։ Իրողությունը պարզվում է։

23:21 Քիչ առաջ Երևանի՝ Բաղրամյան պողոտայի վերջնամասում երկար կրակահերթ հնչեց։

Ոստիկանությունից հստակ ինֆորմացիա չհաղորդեցին. տեղեկատվությունը ճշտվում է։

Այնուհետև հնչեցին նաև առանձին կրակոցներ’ նույն հատվածում (Բաղրամյան փողոց, չհասած Քոչարի խաչմերուկին):

Epress.am-ի լրագրողը դեպքից հետո շրջել է Բաղրամյան֊Կիևյան֊Կասյան֊Քոչար փողոցներով. որևէ արտառոց բան այս պահին չկա։

Իրավիճակը հանգիստ է։ Ոստիկանուլյունը տեղեկացված է դեպքի մասին։