Խաղաղ օվկիանոսի Չատեմ արշիպելագում ավելի քան 120 կետանմաններ ինքնասպան են եղել։
Ափ նետված դելֆիններից 97-ը և աֆալինաներից 3-ը տեղում մահացել են։ Մյուս 26 կենդանիները ողջ են մնացել, բայց ծայրահեղ ծանր վիճակում են․ անասնաբույժները ստիպված են նրանց քնեցնել, գրում է Radio New Zealand-ը։ Եվս երկու դելֆին ափ է նետվել երկուշաբթի օրը։
Չատեմ արշիպելագում դելֆինները հաճախ են ինքնասպան լինում, պնդում է Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը։ Ամենազանգվածային դեպքը արձանագրվել է 1918 թվականին․ դիտորդների վկայությամբ՝ այն ժամանակ զոհվել է ավելի քան 1000 կենդանի։ 1985 թվականին էլ (Օքլենդի մոտակայքում) ափ է նետվել մոտ 450, իսկ 2017-ին (Հարավային կղզիի մոտ)՝ մոտ 400 սև դելֆին։
Ամենատարածված տեսության համաձայն՝ կետանմանների զանգվածային «սուիցիդները» հասարակական ամուր կապերի և փոխօգնության հետևանք են․ դելֆիններից մեկը կամ նույնիսկ երկուսը հայտնվում են ափից վտանգավոր հեռավորության վրա, ձայնային ազդանշանով օգնության են կանչում մյուսներին, օգնության եկածները հայտնվում նույն վիճակում՝ ազդանշանով կանչելով ուրիշներին։ Ափին մոտենալով՝ դելֆինները շնչահեղձ են լինում։
[լրացում]․ Որոշ հետազոտողներ պնդում են, որ պատճառը օվկիանոսի աղտոտումն է, որը հանգեցնում է կետանմանների ձայնային օրգանների հիվանդության և էխոլոկացիայի խանգարման։ Կա տեսություն, որ ինքնասպանությունները տեղի են ունենում տագնապից, որ առաջանում է գիշատիչների հարձակման հետևանքով։ Ափեզրին չափից մոտ որսը նույնպես դիտարկվում է որպես հավանական տարբերակ։ Ունիվերսալ և ապացուցված բացատրություն դեռևս չկա։