Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի ուղղությամբ հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայության ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Մարմինները անճանաչելի են։ Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հունվարի 23-ին որոնողական աշխատանքերը շարունակվելու են Մատաղիսի, Ֆիզուլիի, Քաշաթաղի շրջանի (Կուբաթլու, Զանգելան, Լաչին) ուղղություններով:
Պատերազմի ավարտից առայսօր կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 աճյուն: