Ադրբեջանական կողմը Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներին է փոխանցել վերջին պատերազմում զոհված ևս 30 զինծառայողների մարմիններ:
Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Հունվարի 24-ին փրկարարների ջոկատները որոնողական աշխատանք են կատարել Ֆիզուլիի, Քաշաթաղի և Մատաղիսի հատվածներում:
Այդ աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը 30 զոհվածների աճյուններ է փոխանցել` չնշելով հայտնաբերելու ստույգ տեղը: Աճյուններն անճանաչելի են, զոհվածների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունն:
Փրկարարական-որոնողական աշխատանքի մեկնարկից ի վեր հայտնաբերվել է 1281 մարդկանց աճյուն», – ասված է Լեռնային Ղարաբաղի ԱԻՊԾ հաղորդագրությունում:
Ըստ հայկական կողմի, 44-օրյա պատերազմում զոհվել է շուրջ 3 ու կես հազար մարդ։ Անհետ կորածների թիվը չի հրապարակվում։
Դիակների փոխանակումը համակարգվում է ռուսաստանցի խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից: