Լրանում է Մարտի 1-ի 13-րդ տարելիցը
2008 թվականին ընտրությունների կեղծման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ կիրառված հրազենից զոհվել են Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:
Տասը զոհերի, հարյուրավոր վիրավորների և ապօրինի բանտարկվածների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ 2018-ի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործը լռվել է միջնորդությունների փուլում։ Գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է։ Նա վերադարձել է «ակտիվ քաղաքականություն»։
Ով և ինչպես կազմակերպվեց ժողովրդին ճնշելու «հատուկ ռազմական օպերացիան»՝ տե՛ս․
Ինչպես է մահացել ոստիկանության զինծառայողը
Ոստիկանության կապիտանի մահվան առեղծվածը
Ով է գնդակահարել ցուցարարներին 2008-ի մարտի մեկին․ հետաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը
Կարեն Օհանյանի «Մարմնի ներդրումներ» շարքից, 2008-2009
Այսօր՝ ժամը 13։00-ին, մեկնարկում են Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած «հիշատակի» միջոցառումները (պատարագ Սուրբ Սարգիսում, հավաք Մյասնիկյանի արձանի մոտ, այց Եռաբլուր)։ Ժամը 18։30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։