Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին՝ Քրեական օրեսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ինչպես հաղորդել Քննչական կոմիտեն՝ ԱԱ֊ն կալանավորվել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ֊ն հաղորդել էր, որ Մայիսի 4-ին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ): Ծառայակիցն ավելի ուշ ձերբակալվել էր։