Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը, ով հայտնի նաև որպես «Ֆրանկլին Գոնսալես», այսօր դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման։
Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:
Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանն էլ հունիսի 1-ին մեղավոր է ճանաչվել տարիներ առաջ կատարված սպանության փորձի համար, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանը 2020 թվականի դեկտեմբերին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Ապրիլի 12-ին դատարանը որոշել է կալանավորել Սարգսյանին։