ԱԺ նախկին պատգամավոր, հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին մասնակցած «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի ավտոմեքենային կրակած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել։
«Այո, Նիկոլայ Խ. անունով անձը ձերբակալվել է»,- նշել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ի առավոտյան Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։ Ավելի ուշ քաղգործիչը հայտարարել էր․ «Կա ձայնագրություն` հարևանի տեսախցիկը, որ անընդմեջ ձայնագրում է, ընդհանուր պատկերը հանցագործի հնարավոր է եղել դուրս բերել: Դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը»։