Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Չարչյանը կմնա կալանքի տակ։
Չարչյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ, ներգրավված է ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված քրգործով:
Քրգործի հիմք էր հանդիսացել հունիսի 18-ին հրապարակված ձայնագրությունը, ըստ որի՝ հիվանդանոցի տնօրենը հանդիպման է հրավիրել աշխատակիցներին և սպառնացել, որ եթե նրանք չկատարեն նրա ընտրական «պարտադրանքը»՝ տնօրինությունը կոշտ, «համարժեք» ու նույնիսկ անհամարժեք պատասխան կտա։
Հունիսի 23-ին նա մեկ ամսով կալանավորվել էր։ Պրոֆեսորը մեղադրանքը չի ընդունում։