Այսօր ժամը 13։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտ գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մինչ փրկարարների տեղ հասնելը, Այրվածքաբանության ազգային կենտրոն են հոսպիտալացվել Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․)։ Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։