Ադրբեջանական զինուժերը Ղարաբաղում խախտել են հրադադարը, կա վիրավոր․ ԱՀ ՊՆ
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ղարաբաղի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:
«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը», - ասված է հաղորդագրության մեջ։