Վրաստանի Բաթումի քաղաքում փլուզվել է 5 հարկանի շենքի մի մասը:
Georgia Today-ի հաղորդմամբ՝ փլատակների տակից փրկարարներին հաջողվել է դուրս բերել մեկ դեռահասի և մեկ նորածին երեխայի։ Որոնողափրկարարական աշխատանքներն այժմ շարունակվում են։ Վիրավորների կամ զոհերի մասին հստակ թվեր ու տվյալներ դեռևս չեն նշվում։
Դեռահասը, Բաթումիի քաղաքապետի պաշտոնակատար Լելա Սումարնիձեի հաղորդմամբ, տեղափոխվել է հիվանդանոց։
1980-ականներին կառուցված շենքի փլուզված հատվածում եղել է 15 բնակարան։ Թե ինչն է եղել փլուզման պատճառը՝ ևս դեռ հստակեցված չէ։ Վարկածներից մեկը գազի պայթյունն է, քանի որ բնակիչները պատմել են, որ փլուզման պահին պայթյուն հիշեցնող ձայն են լսել։