Երևանում տեղի ունեցավ խաղաղարար, իրավապաշտպան, Թեքալիի գործընթացի նախաձեռնող Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողությունը։ Մասնակիցներից խոսեցինք Բորիս Նավասարդյանի, Մարիամ Եղիազարյանի, Վարդան Հարությունյանի, Շուշաննա Թևանյանի, Պարույր Հայրիկյանի, Աշոտ Բլեյանի հետ։
Գեորգին 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց, գրեթե անմիջապես հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում։