Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործը դեռ 3 տարի առաջ էր հարուցվել՝ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա։ Նույն գործով մեղադրվում են նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը (3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար), նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը (1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար) և գործարար Սամվել Մայրապետյանը (կաշառք ստանալուն օժանդակելու համար)։

Քննությամբ զբաղվում է հակակոռուպցիոն կոմիտեն, որը նոյեմբերի 22-ին Սարգսյանին հարցաքննության էր կանչել։