Home / Բանակ / Հայկական կողմից երկու զինծառայող թեթև հրազենային վիրավորում է ստացել․ ՊՆ

Հայկական կողմից երկու զինծառայող թեթև հրազենային վիրավորում է ստացել․ ՊՆ

19։10 — Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող՝ գրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է»։

18։30 — Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։25-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ՝ ավելի վաղ հաղորդում է ՊՆ-ն։

«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների»։

Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Այսօր ավելի վաղ Երևանը հաղորդել էր, որ  դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, և հավելել՝ «պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»։ Հայելային մեղադրանքներով հանդես է եկել նաև Բաքուն։

Ադրբեջանական կողմը հայտարարել էր նաև, որ դեկտեմբերի 8-ի գիշերը «հայկական կողմից գնդակոծության հետևանքով» Քելբաջարի շրջանում ադրբեջանցի զինվոր է զոհվել։