Թարմացում 21։51 – Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է հանձնել սահմանը հատած Սուրիկ Մաթևոսյանին:
19։07 – Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում, հայտնում է Արավուսի համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Ըստ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մաթևոսյանի հոտը սահմանն անցել է, ինքն էլ գնացել է ոչխարների հետևից և հայտնվել ադրբեջանական կողմում։ Մարզպետը նշեց, որ այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում՝ բնակչին վերադարձնելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել Արավուս-Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա է գտնվում: