հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Հայաստանը պարտվեց քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը պարտվեց քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրադատարանն վճռել է, որ 2008-ին հաջորդած դեպքերի ընթացքում Հայաստանը խախտել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության իրավունքը։ Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ պետությանը չէր ներկայացրել։

Գործը վերաբերում է 2008 թվականի մարտյան դեպքերից հետո այն ժամանակ ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Փաշինյանի ազատազրկմանը։ Դիմումները ՄԻԵԴ են ներկայացվել 2010 և 2011 թվականներին:

Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ մեղադրանք էր առաջադրվել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» հոդվածներով: 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր, իրավապահ մարմիններին ներկայացել և բանտարկվել էր 2009-ի հոկտեմբերին։ 2010-ի հունվարին համաներմամբ ազատ էր արձակվել:

Փաշինյանը Եվրոպական դատարան ներկայացրած իր դիմումներով պնդել է, որ իր դատապարտումը պայմանավորված է եղել 2008 թվականի հանրահավաքներին իր քաղաքական ելույթներով և նպատակ է ունեցել արգելակել իր ընդդիմադիր գործունեությունը:

2019-ին, երբ գործը դեռ քննվում էր Եվրադատարանում, իսկ Փաշինյանը ընդդիմադիր գործչից արդեն վերածվել էր վարչապետի, ՄԻԵԴ-ը հարցեր էր ուղղել Հայաստանի կառավարությանը՝ պարզելու համար պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Ստացվել էր, որ Փաշինյանը ներկայացնում է և՛ հայցվորին, և՛ պատասխանողին։

Վարչապետ դառնալուց հետո, ըստ փաստաբանի, Փաշինյանը հրաժարվել է իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջից: