հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դատախազը համոզում է, որ Մարտի 1-ի մեղավորները չեն կարող չպատժվել

Դատախազը համոզում է, որ Մարտի 1-ի մեղավորները չեն կարող չպատժվել

Մարտի 1-ի գործով ամբաստանյալների արարքը պետք է որակվի Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), կարծում է դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

«Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը: Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է պաշտոնյան:

Ըստ դատախազի՝ ամբաստանյալների արարքը 300.1-րդ հոդվածով է որակվել՝ պայմանավորված հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցությամբ:․

«Այն ժամանակ արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով, քանի որ կար 300.1-րդ հոդվածը: Չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- նշել է Բաղդասարյանը:

Պաշտոնյան հավելել է` քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ դատախազության կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար։

Դատախազությունը պաշտպանվող կողմի միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու ինքը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

«Երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դու ձևական պահանջի պատճառով դադարեցնում ես հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց: Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»,- նշել է Բաղդասարյանը

Այն հարցին՝ ՍԴ որոշումից հետո, երբ Սահմանադրությանը հակասող ու անվավեր է ճանաչվել քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, մինչև դատախազի՝ ՍԴ ներկայացրած դիմումի քննարկումը ամբաստանյալների նկատմամբ քրեական վարույթի ձգձգումը, չի՞ ստացվում արդյոք անօրինական, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց:

«Կա ՍԴ որոշում, որը վերաբերում է 300.1-րդ հոդվածին, մենք արձանագրում ենք, որ արարքում կա նաև այլ հանցակազմ, իսկ դրանով որակելու բոլոր հնարավորությունները, դրա ուղղությամբ կատարվող քայլերը անօրինական չեն կարող դիտվել, հակառակը՝ սահմանադրականության խնդիր է այն, որ նման հնարավորություն չկա, որովհետև արդյունքում ունենում ենք հանցանք ու դրա համար պատասխանատվությունից ազատված մարդ»,- պատասխանել է դատախազը:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրվում է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Մարտի 1-ին տեղի ունեցածի մասին

Ինչպես ներգրավեցին բանակը
Ազատության հրապարակի գրոհը
ինչպե՞ս է մահացել ոստիկանության զինծառայողը
«Չերյոմուխա 7»֊ի 3 զոհերը
Ոստիկանության կապիտանի մահվան առեղծվածը

Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին 2008-ի մարտի մեկին․ հետաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը

ինչ եղավ, ով էր մեղավոր