Home / Բանակ / Ռուսաստանը կանգնած է ապրանքների դեֆիցիտի և ռուբլու փլուզման շեմին

Ռուսաստանը կանգնած է ապրանքների դեֆիցիտի և ռուբլու փլուզման շեմին

Ռուսաստանի նկատմամբ կիրառված գլխավոր պատժամիջոցները

— Փետրվարի 27-ին արևմտյան երկրները որոշել են անջատել SWIFT-ից պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերը և սառեցնել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների մի մասը Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Կանադայում: ԿԲ-ի միջազգային պահուստների մոտ 50%-ը կարգելափակվի. ԿԲ-ն չի կարողանա օգտագործել դրանք ռուբլու կայունությունը պահպանելու համար։ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է արտարժութային ինտերվենցիաների դադարեցման մասին։

— Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Բանկի, ՌԴ ֆինանսների նախարարության և Ազգային բարեկեցության հիմնադրամի նկատմամբ։ ԱՄՆ-ում ունեցած նրանց ակտիվները կսառեցվեն:

— Ավելի վաղ ԱՄՆ-ը և Եվրամիությունը սահմանափակումներ էին կիրառել ռուսական բանկերի և Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաների մատակարարման նկատմամբ։ Ռուսական ավիացիան լրջորեն տուժելու է. բոլոր օդանավերի մատակարարումն ու սպասարկումն արգելված է, ավիաընկերությունները պետք է օտարերկրյա ինքնաթիռները վերադարձնեն վարձատուին մեկ ամսվա ընթացքում։ Եվրամիությունն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, իսկ որպես պատասխան Ռուսաստանն արգելել է թռիչքները 36 երկրների ավիաընկերություններից։

Պատժամիջոցների հետևանքները

— Մոսկովյան բորսայի աճուրդներում դոլարի և եվրոյի փոխարժեքները փետրվարի 28-ին հասել են պատմական ռեկորդի՝ դոլարի փոխարժեքը կազմել է 109 ռուբլի, եվրոյինը՝ 122 ռուբլի։ Բաժնետոմսերի առքուվաճառքը չեղարկվել է մինչև մարտի 1-ը։

— Ռուսական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրում Լոնդոնի ֆոնդային բորսայում։ НОВАТЭК-ի բաժնետոմսերն էժանացել են 54%-ով, Роснефть-ինը՝ 45,51%-ով, X5 Group-ինը՝ 36,25%, Сургутнефтегаз-ինը՝ 19%, Evraz-ինը՝ 18%, Полюс-ը՝ 17%, հայտնում է РБК լրատվամիջոցը։ Сбербанк-ի մուտքերը նվազել են 75%-ով՝ հասնելով 0,97 դոլարի, ինչը պատմության մեջ ամենացածր մակարդակն է։ Газпром-ի բաժնետոմսերը էժանացել են 60%-ով։

— Ռուսաստանում կանխիկ դրամաշրջանառությունը մեկ օրում աճել է ռեկորդային՝ 1,4 տրիլիոն ռուբլով։

— Ֆինանսների նախարարությունը պարտադրում է արտահանողներին վաճառել արտարժույթով շահույթի 80%-ը արտաքին առևտրային գործարքների շրջանակներում։ Այն պետք է փոխանակել ռուբլով։

— Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 9․5%-ից բարձրացրել է մինչև ռեկորդային 20%: Հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գնային կայունությունը ու պաշտպանել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից։

— Բեռնափոխադրումները Ռուսաստան վերջնակետով աստիճանաբար պակասում են պատժամիջոցների պատճառով։ Չեղարկվում են բանանից սկսած էլեկտրոնիկայով ու կենցաղային տեխնիկայով վերջացրած բեռները։

— «Կենտրոնական բանկը դեռ ունի ռեսուրսներ՝ աջակցելու ռուբլու փոխարժեքը, բայց դա երկար չի տևի։ 2014թ.-ին ԿԲ-ն երկու ամիս փորձեց ռուբլին պահել, հետո դադարեցրեց, ինչից հետո տեղի ունեցավ ռուբլու լիակատար փլուզում։ Ընդհանրապես, եթե ցանկանում եք տեսնել մեր հնարավոր մոտ ապագան, ապա նայեք Վենեսուելային, որն, ի դեպ, մեկ շնչի հաշվով նավթի ամենամեծ պաշարներն ունի։ Այն Լատինական Ամերիկայի ամենաբարգավաճ երկրներից մեկն էր, բայց քաղաքականությունը բավականին արագ քայքայեց տնտեսությունը», – ասում է Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտության ​​բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Անդրեյ Զաոստրովցևը:

— SWIFT-ից Ռուսաստանի անջատումը կդանդաղեցնի ու կբարդացնի ռուսական միջազգային առևտուրը։ Հասկանալու համար, թե ինչ է բանկի համար SWIFT-ի անջատումը, պատկերացրեք, որ դուք պետք է լուծեք այսօրվա խնդիրները աշխատելով 1990-ականների համակարգչի վրա, դանդաղ ինտերնետով և առանց հավելվածների ու ժամանակակից ծառայությունների (ստեղներով հեռախոսներ, ֆաքս, տելեքս, թղթային վճարումներ, կանխիկ փաթեթներ)։

— Ռուսաստանում ավտոմեքենաները նույնպես կարող են անհետանալ վաճառքից։ Audi-ն, Jaguar Land Rover-ը, BMW-ն, Mercedes-Benz-ը, Citroen-ը, General Motors-ը, Volkswagen-ը (որի մեջ մտնում են Skoda-ն և Porsche-ն) դադարեցրել են ավտոմեքենաների առաքումը։