Ռուսաստանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդել է միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռի հաջող փորձարկման մասին. հրթիռն արձակվել է Արխանգելսկի «Պլեսեցկ» տիեզերակայանից՝ «հաջողությամբ խոցելով նախանշված թիրախը», որը գտնվել է 5800 կիլոմետր արևելք՝ Կամչատկա թերակղզում։
Ռուսաստանի նախագահն այս կապակցությամբ շնորհավորել է ՊՆ Սերգեյ Շոյգույին։ «Սարմատը կստիպի լավ մտածել այն մարդկանց, որոնք փորձում են սպառնալ Ռուսաստանին», – ասել է Պուտինը։