հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / 11-ամյա երեխան անասնագոմում արկ է գտել, որի պայթելու հետևանքով մահացել է

11-ամյա երեխան անասնագոմում արկ է գտել, որի պայթելու հետևանքով մահացել է

Արարատ մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն անասնագոմում հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է։ Երեխան տեղում մահացել է։ 

Հունիսի 2-ին ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարան» անասնագոմի տարածքում երեխա է պայթել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը։