հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Պայթյուն Գլինկայի փողոցում․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

Պայթյուն Գլինկայի փողոցում․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ հայտարարել է առողջապահության նախարարությունը։ Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Երևանի Գլինկայի փ․ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարման կետում այսօր մեքենա է պայթել։ Պայթյունը, ըստ ԱԻՆ-ի, տեղի է ունեցել «Toyota Camry»-ի շարժիչի հատվածում։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն հոսպիտալացվել են Այրվածքաբանության կենտրոն։