Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների «իրականացման որոշակի գործնական ասպեկտներ»։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։
Ժամեր առաջ հեռախոսազրույց են ունեցել նաև Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են «եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը», վերահաստատել «հանձնառությունը համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում»: