Արևելյան տնտեսական համաժողովի պլենար նիստին Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռուսաստանցիների ներգաղթը Հայաստան.
«Մենք ողջունում ենք ամեն բան, որ շահավետ է ռուսական բիզնեսի համար։ Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց – իսկ դա հիմնականում IT մասնագետներն են – համար հիմա ավելի նպատակահարմար է, ավելի ձեռնտու և հանգիստ է աշխատել այնտեղ, ի սեր Աստծո, թող աշխատեն։ Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարելի է աշխատել Երևանում, բայց փաստացի ապրել Մոսկվայում։
Շատերն արդեն վերադարձել են։ Հասկացել են, որ ոչ մի վախենալու բան այստեղ չի կատարվում, անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ագրեսիան հաշվի առնելով՝ ամեն ինչ աշխատում է, շարունակում է գործել, ստաբիլ է։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում՝ խնդրեմ։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ (Նիկոլ Վովաևիչը չի նեղանա ինձնից, մենք կարգավորման թրենդի մեջ ենք), եթե ինչ-որ մեկին դուր է գալիս ապրել Բաքվում՝ թող ապրեն Բաքվում»:
2022-ի առաջին կիսամյակում, ըստ Միգրացիոն ծառայության, Հայաստանում հաստատվել են մոտ 40 հազար ռուսաստանցիներ (Հայաստան է մտել 370 հազար Ռուսաստանի քաղաքացի, նրանցից 330 հազարը լքել է երկիրը)։ Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների պարագայում մուտքերի ու ելքերի տարբերությունը մոտ հազար է կազմում: