Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի իր ելույթի ժամանակ։
«Ինտեսնիվ երկխոսություն է ընթանում Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդ համատեքստում ևս մենք Ռուսաստանի աջակցությունն ենք ակնկալում՝ ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, այլ նաև որպես Ադրբեջանի շատ սերտ գործընկերոջ», – ասել է վարչապետը։
Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս, ասել է վարչապետը, ընգծելով՝ մարտահրավերները, որոնք արդեն երկար ժամանակ կան մեր տարածաշրջանում, սրվում են հատկապես երբ միջազգային հանրության և անվտանգության հարցերով ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնանում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա։
Ստեղծված իրավիճակը Փաշինյանը համեմատել է 2020 թվականի հետ, հիշեցնելով, որ երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ուշադրությունը ամբողջապես կենտրոնացած էր կորոնավիրուսի համավարակի խնդիրների ուղղությամբ:
Այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: