Անապայի օդանավակայանը, որը փակվել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, մոգոնել է՝ ինչպես աշխատել գումար թռիչքների բացակայության պայմաններում։ Բոլոր նրանց, ովքեր կարոտել են թռիչքները, օդանավակայանը առաջարկում է անցնել նախաթռիչքային ամբողջ ընթացակարգը, բայց առանց կուլմինացիայի՝ թռիչքի:
«Ուզում եմ թռչել» էքսկուրսիայի շնորհիվ ուղևորները կկարողանան «լիարժեք ընկղմվել մթնոլորտում»։ Այն արժի 1500 ռուբլի և ներառում է․
— փաստաթղթերի ստուգում
— գրանցում
— նստատեղերի տալոնների ստացում
— անցում դարպասով
— տեղավորում ինքնաթիռի սալոնում
— այցելություն օդաչուների խցիկ
— ջրային կամար (օդանավակային ամենահայտնի ավանդույթներից մեկը)
— սնունդ
Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի Ուկրաինայում սկսած պատերազմի առաջին իսկ օրվանից, Ռուսաստանի հարավում գտնվող 11 օդանավակայան (Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի) դադարեցրել է աշխատանքը։