2023 թվականից Բարձրագույն դատական խորհրդի(ԲԴԽ) նախագահն ու անդամները աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարներ կստանան․ ԲԴԽ նախագահի դեպքում ամսական հավելավճարը կկազմի 665 հազար դրամ, ԲԴԽ անդամի դեպքում՝ 500 հազար դրամ։
Այս նպատակով Կառավարությունը հաջորդ տարի հավելյալ 62 միլիոն (!) դրամ է հատկացնելու ԲԴԽ-ին։
Հիմնավորումը հետևյալն է՝
_ օրենքը սահմանում է, որ ԲԴԽ անդամների վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությունից
_ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն, «վարձատրությունն իր մեջ ներառում է հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը (հավելում, հավելավճար) և պարգևատրումը»
_ Վճռաբեկ դատարանի դատավորներն արդեն իսկ 50 տոկոսանոց հավելումներ են ստանում
_ հետևաբար՝ հավելումներ պետք է ստանան նաև ԲԴԽ անդամները։
Որոշման նախագիծը հեղինակել է Արդարադատության նախարարությունը՝ ի դեմս փոխնախարար Գրիգոր Մինասյանի։ Որոշումը ներառված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։