«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977 թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
«Նախնական տվյալներով նա ինքնասպան է եղել իրեն ամրակցված ծառայողական զենքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Քրեակատարողական հիմնարկներում Դիտորդական խմբի՝ 2022 թվականին հայաստանյան բանտերում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 18 դեպք, որից՝
— կենսաբանական մահ՝ 14,
— ինքնասպանություն՝ 3,
— սպանություն՝ 1։
Դեպքերը գրանցվել են՝
9-ը՝ քաղաքացիական բժշկական հաստատություններում
— «Էրեբունի» ԲԿ՝ 2 դեպք,
— «Արմենիա» ԲԿ՝ 3 դեպք,
— «Վաղարշապատ» ԲԿ՝ 1 դեպք,
— «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ 1 դեպք,
— «Վանաձոր» ԲԿ՝ 1 դեպք,
— «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն»՝ 1 դեպք։
8-ը՝ Հիմնարկներում, որից՝
— կենսաբանական մահ՝ 4 դեպք («Արթիկ» ՔԿՀ և «Վանաձոր» ՔԿՀ մեկական դեպք, «Նուբարաշեն» ՔԿՀ ՝ երկուական),
— ինքնասպանություն՝ 3 դեպք («Սևան» ՔԿՀ ՝ 1, «Նուբարաշեն» ՔԿՀ ՝ 2 դեպք),
— սպանություն՝ 1 դեպք («Արմավիր» ՔԿՀ)։
1-ը՝ դատարանի դահլիճում՝
— կենսաբանական մահ (ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան)։