Ապրիլի 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը դանակահարել է բանտի հերթապահ խմբի պատասխանատուին ու 2 ծառայողի, գրում է shamshyan.com-ը։ Քրեակատարողական ծառայությունը միջադեպի մասին դեռ չի հաղորդում։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 46 խցում պահվող դատապարտյալ 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմաններում այդ օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ․-ից խնդրել է շտապ ընդունելություն։
Աշխատակիցը բացել է խցի դուռը, ինչից հետո դատապարտյալն «իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է Վարացնով Ղ․-ի, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետներ Տիգրան Պ․-ի և Արտակ Մ․-ի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»՝ գրում է ֆոտոլրագրողը։
Դեպքի փաստով քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական պարտքի կատարման հետ) նախաձեռնվել է քրեական վարույթ։