Չեչնիայից փախած և Հայաստանում քաղապաստան հայացած Սալման Մուկաևի գործով առաջին դատական նիստն ավարտվեց ոչնչով։
Չնայած Հայաստանի միգրացիոն ծառայությունը մինչ այս հաստատել էր, որ Չեչնիա վերադառնալու դեպքում Մուկաևի կյանքին և առողջությանը վտանգ կարող է սպառնալ, քաղաքական ապաստանի հայտը մերժվել էր։ Փախուստից հետո Սալմանի վրա Ռուսաստանում քրեական գործ են կարել և հետախուզում հայտարարել։ Արտահանձնման որոշում դեռևս չկա, բայց ցանկացած պահի կարող է լինել։
Պաշտպանական կողմը (այժմ՝ արդեն դատարանից) պահանջում է նրան փախստականի կարգավիճակ տալ։ Քանի դեռ գործը դատարանում է, Սալմանին արտահանձնել չեն կարող։
Սալման Մուկաևը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։
Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։
մանրամասները՝ Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել