Home / Առողջապահություն / Երկրաշարժը խուճապահար է արել Բաքուն

Երկրաշարժը խուճապահար է արել Բաքուն

Ադրբեջանում երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել 5․5 հզորության ուժաստիճանով երկրաշարժ, ցնցումները զգացվել են նաև հարևան Դաղստանում։

Բաքվում խուճապ է սկսվել, բնակիչներից շատերը լքել են տները:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ ավերածություններ և տուժածներ չկան:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Խաչմազ քաղաքից 46 կիլոմետր հյուսիս-արևելք, էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա: