Home / Կրթություն / Վարչապետին․ Մատենադարանի աշխատողներին զրկել են Հոգաբարձուների խորհրդից

Վարչապետին․ Մատենադարանի աշխատողներին զրկել են Հոգաբարձուների խորհրդից

Հուլիսի 7-ին Մատենադարանի մի խումբ աշխատողներ‍ (բաց) նամակով դիմել են Հայաստանի վարչապետին՝ գիտահետազոտական կառույցի հոգաբարձուների խորհրդի կազմը վերանայելու խնդրանքով։ Նամակը վերատպում ենք ստորև․

— Մեծարգո՛ ՀՀ Վարչապետ

Սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության №753-Ն որոշման համաձայն Մատենադարանի կանոնադրության մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ։ Կանոնադրության 28-րդ կետի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի կազմը նվազեցվել է, կազմում ընգրկված անդամների մեծ մասը ի պաշտոնե նշանակված բարձրաստիճան զանազան պաշտոնյաներ են։ Մատենադարանից ընդգրկված երկու անդամները նույնպես նշանակված են ի պաշտոնե։

Այդպիսով, Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, որը դեմ է ՀՀ որդեգրած ժողովրդավարական ու մասնակցային սկզբունքին։ Հատկապես նկատի ունենալով այն փաստը, որ բոլոր հիմնադրամներում աշխատողները իրավունք ունեն ընտրելու հոգաբարձուների կազմի իրենց ներկայացուցիչներին, ինչպես օրինակ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմերը։

Ներքոստորագրյալներս Մատենադարանի աշխատողների անունից խնդրում ենք վերանայել այս որոշումը և հնարավորություն տալ վերականգնելու հոգաբարձուների խորհրդի ձևավորման ՀՀ-ում ընդունված օրինաչափությունը, այն է՝ Մատենադարանը այլ հիմնադրամների պես ունենա համամասնական ներկայացվածություն և ընտրի իր կազմը։ Համամասնական սկզբունքով Հոգաբարձուների խորհրդի տասներեք անդամից վեցը կարող են լինել Մատենադարանի աշխատողներից՝ Մատենադարանի գիտական (երկու ներկայացուցիչ), գիտատեխնիկական, գրադարանային, թանգարանային և արհմիության անձնակազմերից ընտրված և գիտխորհրդում հաստատված ներկայացուցիչները։

Սույնով Մատենադարանի աշխատողներս լիահույս ենք, որ մեր խնդրանքը հավանության կարժանանա Ձեր կողմից։

1.Ալա Խառատյան, բան․ գիտ․ թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
2. Անուշ Սարգսյան, գիտաշխատող,
3. Լուսինե Թումանյան, պատմ․գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
4. Հայկազ Գևորգյան, բան․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
5. Հասմիկ Ալազան, ավագ գրադարանավար,
6. Անի Ժ․ Ավետիսյան, գիտաշխատող,
7. Էդիտա Խառատյան, քաղպաշտպանության շտաբի պետ,
8. Հրավարդ Հակոբյան, արվ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, ավագ գիտաշխատող,
9. Ազնիվ Սեմիրջյան, ավագ գրադարանավար,
10. Հասմիկ Իրիցյան, գիտաշխատող,
11. Անահիտ Խանզադյան, հրատարակչության բաժնի ձևավորող,
12. Նադեժդա Քարտաշյան, մատենագետ, ավագ գրադարանավար,
13.Տաթևիկ Ղազումյան, գրադարանի վարիչ,
14.Մերի Քեշիշյան, գիտաշխատող,
15. Տաթև Շաղբաթյան, լաբորանտ,
16. Մերի Մարտիրոսյան, լաբորանտ,
17. Արուս Բոյաջյան, գիտաշխատող,
18. Ավետ Ավետիսյան, արվ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
19. Էլյա Սարիբեկյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
20. Էռնա Մանեա Շիրինյան, պատմ․ գիտ․ դոկտոր, բաժնի վարիչ,
21. Իվեթ Թաջարյան, արվ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
22. Քրիստինե Կոստիկյան, պատմ. գիտ. դոկտոր, առաջատար գիտաշխատող,
23. Կարինե Մոսիկյան, գիտաշխատող,
24. Սիրանուշ Հարությունյան, ավագ գրադարանավար,
25. Անուշ Ապրեսյան, բան․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
26. Լուսիկ Ստեփանյան, գիտաշխատող,
27. Քնարիկ Սարգսյան, մատենագետ, ավագ գրադարանավար,
28. Մերի Նազարյան, մատենագետ, ավագ գրադարանավար,
29.Անի Հարությունյան, մատենագետ, ավագ գրադարանավար,
30.Ռոմիկ Քոչարյան, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
31. Արմեն Այվազյան, պատմ. գիտ. թեկնածու, քաղ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող,
32․ Հասմիկ Գազազյան, թանգարանային մասի աշխատող,
33. Մարինե Սարգսյան, գիտաշխատող,
34. Լիլիթ Հովսեփյան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
35. Արծրունի Սահակյան, բան. գիտ. դոկտոր, պատմ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխատող,
36. Դոնարա Կարապետյան, բժշկ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
37. Նարինե Վարդանյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
38. Գառնիկ Հարությունյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
39. Արմեն Սահակյան, բժշկ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
40. Գայանե Վարդանյան, ավագ գրադարանավար,
41. Տաթևիկ Ստեփանյան, կրտսեր գիտաշխատող,
42. Անահիտ Թովմասյան, կրտսեր գիտաշխատող,
43. Էլինա Ղազարյան, կրտսեր գիտաշխատող,
44. Էդդա Վարդանյան, արվ․ գիտ․դոկտոր, ավագ գիտաշխատող,
45. Օվսաննա Քեշիշյան, գիտաշխատող,
46. Շողակաթ Դևրիկյան գիտաշխատող,
47.Ջուլիետտա Էյնաթյան, ֆիզիկամաթ., գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
48. Արփինե Ավետիսյան, գիտաշխատող,
49. Լուսինե Սարգսյան, գիտաշխատող,
50. Հայկ Հակոբյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
51. Գագիկ Դանիելյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
52. Արփենիկ Ղազարոսյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
53. Աննա Օհանջանյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
54. Արսեն Հարությունյան, պատմ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
55. Վերա Սահակյան, գիտաշխատող,
56. Լարիսա Խաչատուրյան, ավագ գրադարանավար,
57. Օվսաննա Խաչատրյան, գիտաշխատող,
58. Արտակ Մաղալյան, պատմ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
59. Արփինես Սիմոնյան, արվ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
60. Հասմիկ Կիրակոսյան, բան․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
61. Սամվել Սահակյան, օդափոխության ճարտարագետ,
62. Արփի Վարդումյան, գիտաշխատող,
63. Տիգրան Սիրունյան, բան․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
64. Գոհար Ղազարյան, ավագ գրադարանավար,
65. Աշոտ Սարգսյան, պատմ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող,
66. Էսթեր Պետրոսյան, գիտաշխատող,
67. Անի Ենոքյան, գիտաշխատող,
68. Արփինե Ասրյան, գիտաշխատող,
69. Շուշան Համբարյան, գիտաշխատող
70. Սամուել Գրիգորյան, պատմ. գիտ. դոկտոր