Անառողջ պատանուն տանում են բանակ
սքրինշոթ «Ազատության» ռեպորտաժից
սքրինշոթ «Ազատության» ռեպորտաժից
Կենտրոնական բժշկական հանձնաժողովն էլ վճռել է՝ պիտանի է ծառայության, բայց ծառայելու է սահմանափակումներով (7-րդ հոդվածի Գ կետ՝ բուժման ենթարկվող, թեթև հոգեկան խանգարումով ծառայության անցած զինվորը առաջնագծում մարտական հերթապահության, հրետանու կրակային, ՀՕՊ-ի մեկնարկային դիրքերում չի ընդգրկվում)։
Նման դեպքերում պաշտոնական կառույցները սկսում են մեղադրել մարդկանց, թե հոգեկան հիվանդություն են իմիտացնում՝ բանակից խուսափելու համար։ Մայրը կանխավ հակադարձում է․ «Եթե ես սխալ թղթեր եմ հանում ինչ-որ իմ էրեխեքը բանակ չգնալու համար, թող Աստված ինձ պատժի»։
Նա տագնապներ ունի՝ եթե որդին գնա բանակ, կարող է իրեն վնաս տալ, ուրիշին վնաս տալ, կորչել և այլն. «Իմ էրեխուն ես ումի՞ց պիտի գնամ պահանջեմ։ Եթե գնում եմ ասում եմ՝ ինձ բողոքարկելու տեղ ասա, ասում ա՝ չգիտեմ, բա իմ էրեխու տեղը որտեղի՞ց պիտի իմանա ինքը»։ «Ռուդիկ Հախումյանի վերաբերյալ ահազանգն ուսումնասիրվում է ռազմաբժշկանան վարչությունում, Կենտրոնական զինկոմիսարիատում , զորահավաքային համալրամն ծառայությունում», - տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից։ Ենթադրվում է, որ լրացուցիչ հետազոտություններ կանցկացվեն՝ զորակոչիկի հոգեկան առողջության վիճակը հստակեցնելու համար։ Այս դեպքով զբաղվում է նաև օմբուդսմենի գրասենյակը։ ՀՔԱՎ-ի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հավելում է՝ ամառային այս զորակոչի ընթացքում առողջական հարցերի վերաբերյալ դիմումները ավելացել են, զորակոչիկները գանգատներ ունուն՝ չեն ուղեգրվում հետազոտության, բժշկական փաստաթղթերը զորակոչիկին տրամադրվում են ուշացումով կամ չեն տրամադրվում։ Մոտ 50 մարդ է այս ընթացքում դիմել ՀՔԱՎ-ին, զգալի մասը՝ առողջական հարցերով։ Գլխավոր խնդիրը, ըստ նրա, մնում է նույնը՝ հիվանդությունը փաստաթղթերում այնքան են մեղմում, որ զորակոչիկը պիտանի ճանաչվի՝ հավելում է իրավապաշտպանը։