Բաքվի Հանրապետական պրենատալ կենտրոնում գիշերը հրդեհ է բռնկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղվելով Գլխավոր դատախազության և ԱԻՆ-ի համատեղ հաղորդագրությանը, գրում են առնվազն 4 զոհերի մասին։ Չորսն էլ նորածիններ են։
Հրդեհը մարվել է, ծննդատանը գտնվող մարդիկ տարհանվել են, երեք հոգի հոսպիտալացվել է Բաքվի կլինիկական բուժկենտրոնի թունագիտական բաժանմունք՝ տեղեկացրել են պաշտոնական գերատեսչություններից։ Հոսպիտալացվածների մոտ ծխից թունավորում է ախտորոշվել, նրանց վիճակը գտնահատվել է կայուն։
«Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնաբերվել են 4 նորածին երեխաների մարմիններ», – ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ Ադրբեջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հակահրդեհային կանոնները խախտելու և երկուսից ավել մարդու մահվան պատճառ դարձած անփութության հատկանիշներով։